Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում անցկացվող «Դիմակայենք կլիմայի փոփոխությանը» խորագրով դպրոցականների համար նախատեսված մրցույթի եզրափակիչ փուլը:
Մրցույթի նպատակն էր բարձրացնել երիտասարդների շրջանում կլիմայի փոփոխության հարմարվողականության վերաբերյալ իրազեկվածությունը և ներգրավել նրանց կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունները մեղմելու և կանխարգելելու, նաև հարմարվողականության միջոցառումների մշակման գործընթացներում: Մրցույթը բաց էր դպրոցների և այլ կրթական կազմակերպությունների (ակումբներ, խմբակներ, ՀԿ-ներ, մասնագիտացված ուսումնական հաստատություններ և այլն) համար։
Իր ողջույնի խոսքում Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ընդգծեց կլիմայի փոփոխության և հարմարվողականության վերաբերյալ իրազեկության բարձրացման ու կրթության կարևորությունը հատկապես երիտասարդների շրջանում և խրախուսեց մրցույթի երիտասարդ մասնակիցներին շարունակել ուսումնասիրել կլիմայի փոփոխությանն առնչվող թեմաները, նպաստել այս հարցերի շուրջ հանրության իրազեկության բարձրացմանն ու կլիմայի փոփոխության մարտահրավերների դեմ պայքարին:
Մրցույթին ստացվել է 79 հայտ և մասնակցել է Երևանի և մարզերի 40 դպրոցի ավելի քան 200 աշակերտ: Եզրափակիչ փուլ անցել է Երևանի և մարզերի 22 դպրոցի 75 աշակերտ:
Եզրափակիչ փուլ անցած աշխատանքները տեղում ներկայացվել են մրցույթի ժյուրիի անդամների ուշադրությանը և գնահատվել՝ ըստ սահմանված չափորոշիչների:
Նկարների կամ պաստառների մրցույթում հաղթող են ճանաչվել.
1-ին տեղ.
2-րդ տեղ.
3-րդ տեղ.
Տեսանյութերի մրցույթում հաղթող են ճանաչվել.
1-ին տեղ.
2-րդ տեղ.
3-րդ տեղ.
Նախագծերի մրցույթում հաղթող են ճանաչվել.
1-ին տեղ.
2-րդ տեղ.
3-րդ տեղ.